Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Օգոստոս / 2020 : 11-28

100 վարակման դեպքից ունենալու ենք 2-3 պարտադիր մահ. Նիկոլ Փաշինյան

Կայունություն ասվածը հարաբերական է, քանի որ ցանկացած պահի կարող է վերածվել անկայունության: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակի մասին:

Փաշինյանի խոսքերով, հանրությունն ավելորդ ոգևորությամբ է արձագանքում թվերի անկմանը. «Իհարկե մեր թվերը հուլիսի հետ համեմատած նվազել են, սակայն, եթե մենք ճիշտ չարձագանքենք իրավիճակին, կվերադառնանք հուլիսի իրավիճակին»:

Վարչապետը հիշեցրեց այն քաղաքականության մասին, որ որևէ քաղաքացի առանց բուժօգնության չպետք է մնա, ինչն ապահովվել է կապահովվի առնվազն այն ծավալների մակարդակում, ինչ կար հուլիսի սկզբին. «Բայց մենք գտել ենք, որ պարտադիր կարգով 100 նոր դեպքից 2-3 մահվան պարտադիր դեպք ենք ունենալու: Ամբողջ աշխարհում է այդպես: Մեր քաղաքացիները պետք է ջանք գործադրեն, որպեսզի չվարակվեն:

Իհարկե վարչական լծակներ պետք է լինեն, ոստիկանները պետք է ջանքեր գործադրենք, սակայն անհատական պատասխանատվությունն ամենաարդյուավետ միջոցներից է:

Մենք անհատական պատասխանատվության մակադակում մեր զգոնությունը պահանջվածից և իրատեսականից մի փոքր թուլացրել ենք: Ես կոչ եմ անում առավելագույնս պահպանել կանոնները, որտեղ առանցքային նշանակություն ունի դիմակի կրումը: Ընդ որում, դիմակի կրման պայմանները մեղմացվել են, որպեսզի մնացած հատվածով դիմակի կրման պայմաններն ու որակն ավելի բարձրանա»։

Դիտվել է 8787անգամ
Վերջին լուրեր