Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
20 / Օգոստոս / 2020 : 20-07

Ալեքսեյ Նավալնիի վիճակը հաջողվել է կայունացնել

ՌԴ Օմսկի հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն հայտնել է, որ բժիշկներին հաջողվել է կայունացնել վերջինիս վիճակը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։

 «Ներկա պահին մի քանի հեռավար բժշկական խորհրդակցություններ են իրականացվել դաշնային կենտրոնների, մեր երկրի առաջատար փորձագետների հետ: Նրանք բոլորը կարծում են, որ բոլոր բուժական և ախտորոշիչ միջոցառումները ճիշտ են կատարվել: Այն, որ մեզ հաջողվել է կայունացնել նրա վիճակը, ստանալ այն կլինիկական պատկերը, որն ունենք, լավ նշան է: Նրան տեղափոխելու ծրագրեր չկան»,- ասել է Կալինիչենկոն:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր yelaket.am-ը, Ալեքսանդր Նավալնիի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում: Օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում, որտեղ քաղաքական գործիչը հոսպիտալացվել է:  

 

Կարդացեք նաև

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին վերակենդանացման բաժանմունքում է 

Ալեքսեյ Նավալնին կոմայի մեջ է 

 

Դիտվել է 20502անգամ
Վերջին լուրեր