Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Օգոստոս / 2020 : 06-32

Շախմատի օլիմպիադա. Հայաստանը երեք հաղթանակ տարավ

Հայաստանի շախմատի հավաքականը երեք անընդմեջ հաղթանակ տարավ առցանց անցկացվող շախմատի օլիմպիադայի մրցումային երկրորդ օրը և ընտրական C խմբի մրցաշարային աղյուսակում բարձրացավ 2-րդ հորիզոնական:

Մեր ընտրանին 4-րդ տուրում վստահ հաղթեց Խորվաթիայի հավաքականին՝ 4,5:1,5, իսկ 5-6-րդ փուլերում միևնույն 6:0 հաշվով ջախջախեց Ալժիրի և Մարոկոյի ազգային թիմերին:

Այս հաղթանակներից հետո Հայաստանի հավաքականը վաստակեց 10 միավոր և ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում: Մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ռուսաստանի հավաքականը, որը հաղթել է բոլոր մրցակիցներին և 100 տոկոսանոց արդյունք ունի՝ 12 միավոր:

Վաղը տեղի կունենան վերջին երեք՝ 7-9-րդ տուրերը: Հայաստանի հավաքականը առաջինը կմրցի իրեն հետապնդող Անգլիայի ընտրանու հետ, ապա կհանդիպի խմբի առաջատարին՝ Ռուսաստանին: Վերջին՝ 9-րդ տուրում, մեր թիմը ուժերը կչափի Եգիպտոսի հետ:

Հիշեցնենք, որ փլեյ-օֆֆ մտնելու համար մասնակիցներին հարկավոր է տեղ զբաղեցնել առաջին երեք հորիզոնականներում:

Դիտվել է 23276անգամ
Վերջին լուրեր