24 / Օգոստոս / 2020 : 18-34

Վրաստանում օգոստոսի 25-ը հայտարարվել է սգո օր 

Օգոստոսի 25-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր՝ Շատիլիի ճանապարհային ողբերգության զոհերի հիշատակին: Համապատասխան հրամանագիրը այսօր ստորագրել է երկրի վարչապետ Գիորգի Գախարիան:

Հրամանագրի համաձայն՝ սգո օրվա կապակցությամբ, կիջեցվեն Վրաստանի բոլոր վարչական շենքերի վրայի պետական ​​դրոշները:

Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Վրաստանի բարձրլեռնային Շատիլի գյուղի (Դուշեթիի մունիցիպալիտետ, Մցխեթա-Մթիանեթի շրջան) մոտակայքում մարդատար միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից` մոտ 80 մետր բարձրությունից: Ըստ նախնական տվյալների` միկրոավտոբուսում Թբիլիսիից զբոսաշրջիկներ են եղել:

Ըստ ՆԳՆ-ի տեղեկատվության` վթարի զոհ է դաձել 17 ուղևոր, 3-ին հաջողվել է փրկել: 3-ն էլ տեղափոխվել են մայրաքաղաքի հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է որպես ծանր:

 

Կարդացեք առնչվող հրապարակումը

Վրաստանում միկրոավտոբուսը ցած է գլորվել ժայռից. կա 17 զոհ 

Դիտվել է 38696անգամ
Վերջին լուրեր