Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
26 / Օգոստոս / 2020 : 02-16

Ես նրան այնպես կդաստիարակեմ, որպեսզի նա ինչ որ ժամանակ վրեժ առնի հոր համար 

Յաննի Ապպելը՝ Ռուբեն Սևակի կինը, ազգությամբ գերմանացի էր, ռուս գնդապետի արիստոկրատական ընտանիքից: 1915 թ. Ապրիլի 24-ին, հայ մտավորականության ձերբակալումից և տեղահանումից հետո, Յաննին դիմել է Գերմանիայի դեսպանին՝ փրկելու ամուսնուն, որին դեսպանը կտրուկ է պատասխանել . «Դու անարժան գերմանացի կին ես, դու դավաճանել ես քո ազգին, ամուսնացել հայի հետ և հիմա եկել ես խնդրելու, որ փրկեմ նրան: Նա չպետք է վերադառնա: Նրանք գնացել են մեռնելու»:

Նման արձագանքից հետո, Յաննին գերմանական անձնագիրը նետել է դեսպանի դեմքին հետևյալ խոսքերով. «Ես ունեմ տղա, ես նրան այնպես կդաստիարակեմ, որպեսզի նա ինչ որ ժամանակ վրեժ առնի գերմանացիներից հոր համար»: Յաննի Սևակը հրաժարվեց Գերմանիայի քաղաքացիությունից, դադարեց գերմաներեն խոսել, իր երեխաներին տվեց հայկական կրթություն:

1920-1930-թվականներին նա խաղացել է Փարիզի թատրոններում, և մի քանի բանաստեղծություններ թողարկել ֆրանսերեն: Յաննին մահացավ 1967 թ. Դեկտեմբերի 28-ին Նիցայում: Ըստ վկայության, նրան թաղել են հայկական ծիսակարգի համաձայն:

Նյութի աղբյուրը ՝ Yelaket.am 

Author's cover photo
Ամսաթիվ 26 / Օգոստոս / 2020 : 02-16
Հրապարակման հեղինակ՝ Անուշ Զոհրաբյան

Ելակետ լրատվական գործակալության գլխավոր խմբագիր։ Սովորել է Երևանի պետական համալսարան-ի/ԵՊՀ/ բանասիրության ֆակուլտետում, ապա կրթությունը շարունակել է նույն համալսարանի Արտասահմանյան գրականության ամբիոնում/Ռոմանո/՝ ստանալով մագիստրոսի որակավորում։ Լրագրության մեջ իր գործունեությունն սկսել է հեռուստատեսությունից՝ այնուհետև մուտք գործել Էլեկտրոնային լրագրության ասպարեզ։ 2014 թ-ից Հայկական տեղեկատվական կենտրոն/AIC, ԷՅ-ԱՅ-ՍԻ/ ընկերության ստեղծագործական գծով փոխտնօրենն է ։ 2015 թվականից հանդիսանում է Ելակետ լրատվական գործակալության/Yelaket.am/ գլխավոր խմբագիրը ։ 2020 թվականից «Media association» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է։

Դիտվել է 51186անգամ
Վերջին լուրեր