26 / Օգոստոս / 2020 : 10-45

Զեյթունում շենքի պայթյունից տուժած քաղաքացիներից մեկի ինքնությունը հայտնի է 

Զեյթունում այսօր՝ օգոստոսի 26-ին, վաղ առավոտյան տեղի ունեցած պայթունից տուժածներից մեկի ինքնությունը հայտնի է: Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ նա 71-ամյա Սվետլանա Ս.-ն է, որի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:

Պայթյունից տուժած մյուս քաղաքացին մոտ 50 տարեկան տղամարդ է, վիճակը ծայրահեղ ծանր է:

Ավելի վաղ yelaket.am-ը հայտնել էր, որ օգոստոսի 26-ին պայթյունի հետեւանքով փլուզում է տեղի ունեցել Երեւանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող 4 հարկանի շենքում։ Նախնական վարակածով պայթյունի պատճառ է դարձել բնական գազի արտահոսքը։ Մասնակի փլուզվել է նույն շքամուտքում գտնվող 12 բնակարան:

Դիտվել է 14522անգամ
Վերջին լուրեր