Հավանաբար փլատակների տակ մեկ մարդ կա. Ֆելիքս Ցոլակյանը՝ Երևանում առավոտյան պայթյունի մասին

Պայթյունի մասին ահազանգից հետո դեպքի վայր հասած փրկարարները 19 մարդու տարբեր տեղերից իջեցրել են: Նախնական տվյալներով 3 հոգի փլատակների տակ էին, երկուսին հանել են, հիվանդանոցում ն, մեկը հավանաբար փլատակների տակ է, որոնողական աշխատանքներ են ընթանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ խոսելով առավոտյան Երևանում տեղի ունեցած պայթյունի մասին:
Այս պահին տեղում աշխատանքները շարունակում են միայն փրկարարական ուժերի վարչության մասնագիտական խմբերը:
Ավելի վաղ դեպքի վայրում լսվել էր նաև հեռախոի զանգի ձայն: Նախարարն այդ մասով հայտնեց, որ որոշակի տեղորոշում է արվել:
Բնակչությունն ամբողջությամբ տարհանվել է: Շենքի որ մասում փլուզումը եղել է, փլուզման վտանգ դեռ կա:
Նախնական տվյալներով, պայթյունի պատճառը գազի արտահոսքն է երկրորդ հարկի բնակարաններից մեկում, որտեղ միայնակ տղամարդ է ապրում: