26 / Օգոստոս / 2020 : 11-24

Սեպտեմբերի 15-ից բոլորը կգնան դպրոց, բացառությամբ՝ առաջին դասարանցիների

Ուսումնական գործընթացը մեկնարկելու է սեպտեմբերի 15-ից, բացառությամբ՝ առաջին դասարանցիների, որոնց համար այն մեկնարկելու է սեպտեմբերի 14-ին: Այս մասին հայտարարել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:

Փոխնախարարը նշել է սահմանափակման մասին՝ հայտնելով, որ առաջին դասարանցիներին կարող է ուղեկցել միայն մեկ անձ՝ հաշվի առնելով ընդհանուր հակահամաճարակային իրավիճակը. «Յուրաքանչյուր դպրոցում նշանակվել է կորոնավիրուսի հսկողության պատասխանատու: Նա պատասխանատու է լինելու կանոնների պահպանման համար: Ի պաշտոնե պատասխանատուն դպրոցի տնօրենն է»:

Անդրեասյանի խոսքերով, բոլոր նախապատրաստական աշխատանքները պետք է իրականացվեն մինչև դասապրոցեսի սկսվելը՝ գծանշումներ և այլն:

Փոխնախարարը կարևորել է նաև, բուժքույրերի ներգրավվածությունը, անհրաժեշտ պաշտպանիչ միջոցների, ախտահանող նյութերի առկայությունը:

Անհրաժեշտ ծախսերը կատարելու են դպրոցները՝ իրենց խնայողությունների հաշվին, սակայն կլինեն նաև պետական հավելյալ միջոցներ, ինչի արդյունքում դպրոցները կապահովվեն բոլոր անհրաժեշտ միջոցներով:

Անդրեասյանը խոսեց նաև գծանշումների, շարժի կարգավորման մասին՝ նշելով, որ պետք է առավելագույնը նվազեցնել շփման ինտենսիվությունը:

Դիտվել է 50779անգամ
Վերջին լուրեր