Այսօր պայթյունի արդյունքում տուժած տղամարդը միացված է արհեստական շնչառության սարքին․ Նոր մանրամասներ

Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի վերջին տվյալներով Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթյունի վայրից երկու քաղաքացի է հոսպիտալացվել, որոնք գտնվում են «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցում:
Դեպքի վայրում հերթապահում է շտապօգնության 3 ավտոմեքենա:
Առողջապահության նախարարության տվյալներով՝ տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:
Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին:
Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է։
Երևանի քաղաքապետարան