Արսեն Թորոսյանը կոնֆլիկտ չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ. Պարզաբանում է խորհրդականը

Նման քննարկում չկա, չի էլ եղել: Ֆեյսբուքը չպետք է մեր կյանք այնքան մտնի, որ էջը փակելը նշանակի հրաժարական: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խորհրդականի Աշոտ Սարգսյանը:
Սարգսյանը պնդեց, որ Թորոսյանը կոնֆլիկտ չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ, ԱԱԾ չի կանչվել, ինչն ասել է նաև ԱԱԾ-ն:
Թորոսյանն արձակուրդի է գնալու ամսվա վերջում:
Սարգսյանը նաև նշեց, որ շատ լրատվամիջոցներ չեն լուսաբանում այն հսկայական աշխատանքը, որը կատարվում է նախարարությունում: