26 / Օգոստոս / 2020 : 18-20

Աշակերտները գրատախտակի մոտ չեն գնալու, իրար գրիչ, գիրք չեն փոխանցելու, դասամիջոցին դուրս չեն գալու սենյակից
 

Ինչո՞ւ պետք չէ, որ աշակերտները մոտենան գրատախտակին: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի խոսքերով, գրատախտակին մոտենալիս երեխան վերցնում է կավիճը, օգտագործում, հետո նույնն անում է մեկ այլ աշակերտ, ինչի արդյունքում լինում է վարակի տարածման հավելյալ ռիսկ. «Ուղեցույցում մենք նաև հորդորել ենք երեխաներին միմյանց առարկաներ չփոխանցել, լինի դա գիրք, գրիչ, թե մեկ այլ բան, քանի որ յուրաքանչյուր նման գործընթաց ռիսկի մեծացում է բերում»: 

Փոխնախարարը հիշեցրեց, որ այսօր գործ ունենք 400 հազար աշակերտի հետ, ուստի առանձին դպրոցներում չկանոնակարգված իրավիճակների հանրային հետևանքները կարող են լինել շատ ավելի զգալի:

Անդրեասյանը հատուկ խոսեց նաև դասամիջոցներին աշակերտներին դուրս չթողնելու կարևորության մասին՝ նշելով, որ դա չանելու դեպքում ռիսկերը մեծանալու են:

«Մեր բոլորի մոտիվն այն է, որ հնարավորինս նվազեցնենք դպրոցում կորոնավիրուսի վարակի տարածման ռիսկը: Այս մասին»,- նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է երեխաներին արգելվելու դասամիջոցին դուրս գալ դասարաններից:

«Հիմա պատկերացրեք, որ դասամիջոցին բոլոր երեխաները դուրս են գալիս միջանցք եւ տեղի է ունենում այդ անկանոն շփումը բոլոր երխաների միջեւ: Եթե հանկարծ ունենում ենք որեւէ վարակի դեպք, ապա ունենում ենք դրա տարածման շատ մեծ հավանականություն: Եթե մենք լոկալացնում ենք երեխաների շփումը, կարողանում ենք նաեւ ապահովել կրթության շարունակականությունը, քանի որ եթե 10 տոկոսից ավելին վարակված լինի, դօպրոցը ժամանակավորապես չի գործի»,-ասաց նա:

yelaket.am

Դիտվել է 28353անգամ
Վերջին լուրեր