26 / Օգոստոս / 2020 : 22-00

Մինչ ուսումնական տարվա սկիզբը՝ ուսուցիչները կթեստավորվեն. դա նրանց ու դպրոցների համար ծախս չի լինի. ԿԳՄՍ փոխնախարար

Համապետական ծնողական ժողովի ընթացքում ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, թե դպրոցներում սահմանված կանոնների ու դրույթների վերաբերյալ թյուրըմբռնումներ կան, որոնցից մեկը վերաբերում է տետրերին. «Թյուր է ընկալված, օրինակ, այն դրույթը, որ վերաբերում է տետրերի օգտագործմանը: Դրանք, իհարկե, օգտագործվելու են: Միայն թեմատիկ աշխատանքներն են կատարվելու թղթերի վրա»,-պարզաբանեց նա:

Ինչ վերաբերում է ուսուցիչների թեստավորումներին, դրանք կատարվելու են պոլիկլինիկաներում և ծախս չեն հանդիսանալու դպրոցների և ուսուցիչների համար, այլ կազմակերպվելու են Առողջապահության նախարարության կողմից: Գործընթացը, փոխնախարարի տեղեկացմամբ, կիրականացվի մինչև ուսումնական տարվա սկիզբը:

«Փաստացի, մենք կկարողանանք բացառել այն ուսուցիչների և աշխատակիցների մուտքը դպրոց, որոնք այս պահին վարակված են: Հենց սկզբից կկարողանանք ապահովել կրթության անխափան ընթացքը»,-ասաց նա՝ նշելով, թե հետագայում կլինի թեստավորման որոշակի քաղաքականություն:

Դիտվել է 18630անգամ
Վերջին լուրեր