26 / Օգոստոս / 2020 : 22-08

Սովորողները նախորդ տարիների համեմատ ավելի քիչ կմնան դպրոցում

Ախտահանում, սոցիալական հեռավորության պահպանում և դիմակների կրում. դպրոցներում ևս հակահամաճարակային կանոնները պահպանվելու են: Այդ մասին այսօր համապետական ծնողական ժողովի ժամանակ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա անդրադարձավ նաև սովորողների՝ դիմակներ կրելու հանգամանքով պայմանավորված քաղաքացիների անհանգստություններին: Նախարարի խոսքով՝ իրենք հաշվի են առել, որ երեխաները չեն կարող երկար ժամանակ դիմակ կրել:

«Դասացուցակն այնպես ենք կազմել, որ երեխաները նախորդ ուսումնական տարվա համեմատ ավելի քիչ են մնալու դպրոցում»,- ասաց Հարությունյանը՝ ավելացնելով, որ տարրական դպրոցում կմնան մինչև 3 ժամ, միջինում՝ 3-4 ժամ, իսկ ավագ դպրոցում՝ մինչև 5 ժամ:

Հարությունյանը տեղեկացրեց նաև, որ ուսումնասիրել են ԱՀԿ-ի՝ դիմակներ կրելու վերաբերյալ ցուցումները: Նա ծնողներին ևս հորդորեց հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը:

Դիտվել է 22214անգամ
Վերջին լուրեր