27 / Օգոստոս / 2020 : 11-06

Կառավարության հերթական նիստը․ (ուղիղ)

Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 42 հարց, որից 38-ը չի զեկուցվում, մեկը գաղտնի է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ օգոստոսի 27-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 42 հարց, որից 38-ը չի զեկուցվում: Եվս մեկ հարց գաղտնի է:

Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին,

- «Հանրային խորհրդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին,

- Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի («Դոնոր») կողմից տրամադրված դրամաշնորհային միջոցների կառավարիչ հանդիսացող Համաշխարհային բանկի միջև «ԵՄ-ն հանուն նորարարության ծրագրի» նամակ - համաձայնագրի (Դրամաշնորհ թիվ TF0B2692) ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին,

- Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1 ծրագրի շրջանակներում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանը հաստատելու մասին,

- Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՄԱՐՏԻՆ ՍԹԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

- Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2020-2024 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին եւ այլ հարցեր

Դիտվել է 5528անգամ
Վերջին լուրեր