27 / Օգոստոս / 2020 : 11-21

Երեկվա ցուցանիշը մի փոքր բարձր է. Նիկոլ Փաշինյանը՝ կորոնավիրուսի թվերի մասին

Արդեն 6 օր մենք ունեինք ամենաօրյա դեպքերի 200-ից նվազ դեպք: Երեկվա ցուցանիշը մի փոքր բարձր է՝ 203: Իհարկե եղել է հետազոտությունների մեծ թիվ՝ 1938: Մենք պետք է ամեն ինչ անենք հետազոտությունների մեծ ծավալը պահելու համար: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը կարևորեց հակահամաճարակային կանոնների պահպանումը, որի որակով է պայմանավորված թվի մեծությունը. «Մենք պետք է մաքսիմալ նախանձախնդիր լինենք կանոնները պահպանելու հարցում»:

Դիտվել է 12464անգամ
Վերջին լուրեր