27 / Օգոստոս / 2020 : 11-42

Ցավալի իրադարձություն տեղի ունեցավ Երևանում. Փաշինյանը՝ պայթյունից փլուզված շենքի մասին

Երեկ ցավալի պատահար տեղի ունեցավ Երևանում: Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում գազի պայթյունից ավերվեց մի ամբողջ շքամուտք՝ 12 բնակարաններով: Պետք է ցավով արձանագրել, որ այդպիսի դեպքերի շարք է արձանագրվում Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ բոլորիս ուշադրությունը պետք է սևեռի բնական գազի շահագործման անվտանգության կանոնների պահպանման խնդրի վրա։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ասաց, որ քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում կպարզվեն բոլոր հանգամանքները:

Պետք է ցավով արձանագրել, որ այդպիսի դեպքերի շարք է արձանագրվում Հայաստանում, ինչը ևս մեկ անգամ բոլորիս ուշադրությունը պետք է սևեռի բնական գազի շահագործման անվտանգության կանոնների պահպանման խնդրի վրա։

Բնակարանից զրկված բոլոր քաղաքացիները, ովքեր ցանկացել են, ապահովվել են ժամանակավոր կեցավայրով: Կան մարդիկ, ովքեր ցանկացել են տեղավորվել բարեկամների, կամ այլ բնակարաններում: Հարցը կառավարության և Երևանի քաղաքապետարանի օրակարգում է, առաջիկայում կկողմնորոշվեն հետագա անելիքների մասով:

Դիտվել է 7695անգամ
Վերջին լուրեր