Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Օգոստոս / 2020 : 11-55

Արտակարգ դրությունը կարող է չերկարաձգվել սեպտեմբերի 11-ից հետո․ հնարավոր է հայտարարվեն կարանտիններ

Կառավարությունում քննարկվում է նախագծերի փաթեթը, որը թույլ կտա առանց արտակարգ դրությունը երկարաձգելու շարունակել համաճարակի դեմ պայքարը և հասնել քաղաքացիների կյանքն ու առողջությունը պաշտպանելուն: Նախագիծն այսօրվա նիստում զեկուցեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Բադասյանի խոսքերով, օրենքների փաթեթն ընդունվելու դեպքում, սեպտեմբերի 11-ից հետո արտակարգ դրությունն այլևս չի երկարաձգվի, դրա փոխարեն կգործեն նոր օրենքները:

Նախագծերով վարակիչ հիվանդությունների ՀՀ տարածք ներբերման, ներթափանցման, դրանց ծագման և տարածման վտանգի, բռնկումների, համաճարակի առաջացման, ինչպես նաև դրանց հետևանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքում կարող է սահմանվել կարանտին:

Կարանտին կարող է սահմանվել առողջապահության բնագավառում պետական լիազոր մարմնի առաջարկությամբ, մարզպետի կամ քաղաքապետի կողմից՝ առանձին տարածքներում, իսկ կառավարության կողմից՝ ամբողջ Հայաստանում:

Նախագծի մասին ամեն ինչ՝ այստեղ (նախագիծ՝ 41)։

Դիտվել է 45351անգամ
Վերջին լուրեր