27 / Օգոստոս / 2020 : 13-51

Նույնիսկ չեմ հիշում, թե երբ եմ վարչապետի հետ վերջին անգամ հանդիպել. Արսեն Թորոսյան

Նույնիսկ չեմ հիշում, թե երբ եմ վարչապետի հետ վերջին անգամ հանդիպել, քանի որ դա վաղուց է եղել: Ազատության եթերում հայտարարել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ մեկնաբանելով վերջին օրերին իր անվան շուրջ ծավալված խոսակցություններին:

Ինչ վերաբերում է իր աշխատանքին վարչապետի գնահատականին, Թորոսյանը նշել է, որ դա միշտ է տեղի ունենում՝ սկսած հրապարակային նիստերի ժամանակ, վերջացած առանձին հանդիպումներում. «Կոնկրետ վերջին շրջանում վարչապետի հետ դեմ առ դեմ, կամ փակ քննարկում չեմ հիշում, թե երբ է տեղի ունեցել: Նման բան եղել է ավելի քան 2 շաբաթ առաջ»:

Դիտվել է 10986անգամ
Վերջին լուրեր