Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Օգոստոս / 2020 : 19-21

Կազմակեպվել է Ականների վտանգի իրազեկման վերապատրաստման դասընթաց

2020-ի օգոստոսի 26-28-ը «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի Էջմիածնում տեղակայված ուսումնական կենտրոնում, «Ականազերծման և ուտիլիզացիայի հիմնադրամ»-ը՝ Հայկական Կարմիր Խաչի ընկերության կողմից իրականացվող «Պատերազմի պայթուցիկ մնացոդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի շրջանակներում, ՀԿԽԸ հրահանգիչների ու կամավորների համար կազմակերպել էր Ականների վտանգի իրազեկման եռօրյա վերապատրաստման դասընթաց:

 

Մասնակիցները Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերից էին՝ այն մարզերի, որտեղ ականները դեռևս լուրջ վտանգ են ներկայացնում: Վերապատրաստման դասընթացի արդյունքում հրահանգիչներն ու կամավորները ստացան Ականների վտանգի իրազեկման համապատասխան գիտելիքներ և հմտություններ:

 

ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի կողմից վերապատրաստված մասնագետները՝ ստացած գիտելիքների շնորհիվ, արդեն կարող են ՆԱՏՕ-ի աջակցության և գնումների ընկերության ֆինանսավորմամբ իրականացվող «Պատերազմի պայթուցիկ մնացոդների և ականների վտանգի իրազեկման ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում» ծրագրի ընթացքում իրենց համայնքներում իրականցնել առավել արդյունավետ դասընթացներ և քաղաքացիներին սովորեցնել անվտանգ վարքագծի կանոնները:


Դասընթացների վերջում մասնակիցները ստացան հավաստագրեր:

Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ

Դիտվել է 7276անգամ
Վերջին լուրեր