Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
28 / Օգոստոս / 2020 : 19-42

Հայաստանի հավաքականը հրաժարվեց շարունակել մասնակցությունը Օլիմպիադայում

Շախմատի համաշխարհային Օլիմպիադայի քառորդ եզրափակչում Հայաստանի հավաքականի մրցակիցն այսօր  Հնդկաստանի թիմն էր: Դիմակայության առաջին փուլում Հայաստանի թիմը պարտություն կրեց, սակայն մեր պատվիրակությունը բողոքարկեց Հայկ Մարտիրոսյանի պարտիան, քանի որ օնլայն ծրագրի հետ կապված խնդիր է եղել, ինչի պատճառով նա չի կարողացել քայլ անել,- գրում է armsport.am-ը։

Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը թվիթերյան գրառումով տեղեկացրել է, որ որպես թիմի առաջատար ինքը  բավարարված չէ ՖԻԴԵ-ի որոշումից: «Հայաստանի թիմը ցանկանում է այդ պարտիան շարունակել նույն քայլից, նույն խաղաժամանակից և խնդիրը եղել է ծրագրային»,- գրել է Արոնյանը։

Շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանըհայտնել է, որ Հայաստանի հավաքականը հրաժարվել է մասնակցել Օլիմպիադայի քառորդ եզրափակչի՝ Հնդկաստանի հետ դիմակայության երկրորդ փուլին:

Այսպիսով, Հայաստանի հավաքականը դուրս մնաց Օլիմպիադայից:

Դիտվել է 43925անգամ
Վերջին լուրեր