29 / Օգոստոս / 2020 : 12-44

Վարդան Մինասյան. Գնահատենք մեր տաղանդներին, ովքեր աշխարհում ճանաչելի և լսելի են դարձնում մեր ձայնը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նոր հրապարակում է կատարել Ինստագրամի իր պաշտոնական էջում:

Մինասյանը հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի հետ տեղադրել է լուսանկար, որին կից գրել է. «Կան արժեքներ, որոնք մնայուն են, իսկ անցողիկ հողմերը փոշիանում են ժամանակի մեջ։ Գնահատենք մեր տաղանդներին, ովքեր աշխարհում ճանաչելի և լսելի են դարձնում մեր ձայնը։ Գնահատենք և հպարտանանք մեր հայրենիքի նվիրյալներով»:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել էր միանալ Հայաստանի հավաքականին Ազգերի լիգայի սեպտեմբերին անցկացվելիք հանդիպումների ժամանակ:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հավաստմամբ՝ Մխիթարյանը հրաժարվել է միանալ ազգային թիմին վատ մարզավիճակում գտնվելու պատճառով, սակայն խոստացել է հավաքականին միանալ հոկտեմբերին:

Դիտվել է 12085անգամ
Վերջին լուրեր