31 / Օգոստոս / 2020 : 20-09

Ի՞նչ կապ ունեն Արաս Օզբիլիսը և Սերոբ Գրիգորյանը «Կասկադում» տեղի ունեցած միջադեպի հետ

Երևանի «Փյունիկը» չի մեկնաբանում ակումբի ֆուտբոլիստներ Արաս Օզբիլիսի և Սերոբ Գրիգորյանի առանչությունը օգոստոսի 30-ին «Կասկադում» տեղի ունեցած միջադեպին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրները ձերբակալվել են ոստիկանության հետ բախման պատճառով: Քննչական կոմիտեի մամուլի պատասխանատու Ռիմա Եգանյանը NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ նրանք տեւական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են հնչեցրել, նրանցից մեկը քաշել եւ պոկել է ոստիկանության ծառայողներից  մեկի ուսադիրը: ՊՊԾ ծառայողների օգնությամբ վերջիններս բերման են ենթարկվել:

Երևանյան ակումբի մամուլի ծառայությունից NEWS.am Sport-ի թղթակցին հայտնել ենց, որ առաջիկայում պաշտոնական հայտարարությամբ հանդես կգան միջադեպի առթիվ:

NEWS.am Sport-ի տվյալներով, Արաս Օզբիլիսը և Սերոբ Գրիգորյանը ներկա են եղել միջադեպին, սակայն նրանք չեն միջամտել ոստիկանների հետ բախմանը և ձերբակալվածների թվում չեն:

Կարդացեք առնչվող հրապարակումը

Ինչու են ձերբակալվել հայտնի ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրները 

Դիտվել է 36575անգամ
Վերջին լուրեր