31 / Օգոստոս / 2020 : 20-34

«Փյունիկ» ՖԱ-ն պարզաբանում է իր ֆուտբոլիստների հետ տեղի ունեցածը

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն այսօր հայտարարություն է տարածել իր պաշտոնական կայքում․

«Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն, երեկ Երևանում տեղի է ունեցել միջադեպ երկու երիտասարդների և ոստիկանության աշխատակիցների միջև։ Համացանցում ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ միջադեպին մասնակից են եղել «Փյունիկ» ՖԱ-ի մի քանի ֆուտբոլիստներ։

Ակումբը ցանկանում է նշել, որ մտահոգված է կատարվածի առիթով և ակտիվ համագործակցում է ոստիկանության և իրավաբանների հետ։ Ցանկանում ենք նշել, որ միջադեպին մասնակից է եղել «Փյունիկի» միայն 1 ֆուտբոլիստ։

Տարածված այն լուրերը, որ Արաս Օզբիլիսը և Սերոբ Գրիգորյանը նույնպես իրենց մասնակցությունն են ունեցել միջադեպին և ֆուտբոլիստները գտնվել են ոչ սթափ վիճակում չեն համապատասխանում իրականությանը, ինչի մասին վկայում են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածած հայտարարությունները։

«Փյունիկ» ՖԱ-ն կհետևի հետաքննության ընթացքին», - ասված է հայտարարության մեջ։

Նշենք, որ երեք «Կասկադի» տարածքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ձերբակալվել են Գոռ և Էդգար Մալաքյան եղբայրները: Առաջինն այս մրցաշրջանից հանդես է գալիս «Փյունիկում», իսկ երկրորդը՝ «Արարատում»:

 

 

Կարդացեք առնչվող հրապարակումները՝

Ինչու են ձերբակալվել հայտնի ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրները

Ի՞նչ կապ ունեն Արաս Օզբիլիսը և Սերոբ Գրիգորյանը «Կասկադում» տեղի ունեցած միջադեպի հետ 

 

Դիտվել է 19603անգամ
Վերջին լուրեր