Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
31 / Օգոստոս / 2020 : 22-44

Դասագրքերը 5-րդ դասարանից վճարովի են․ համաճարակի հետեւանքով աշխատանքը կորցրածների համար սա հավելյալ բեռ է․ Կոստանյան

Դպրոցական դասագրքերը 5-րդ դասարանից վճարովի են․ համաճարակի հետեւանքով աշխատանքը կորցրած մարդկանց համար սա հավելյալ բեռ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Դպրոցական դասագրքերը 5-րդ դասարանից վճարովի են, եւ դրանց համար ծնողի կողմից վճարվելիք գումարները գնում են «Դասագրքերի շրջանառու հիմնադրամին»։

#COVID_19-ը դեռ չի վերացել, եւ քաղաքացիներից շատերն էլ համաճարակի հետեւանքով կորցրած աշխատանքները դեռեւս չեն կարողանում վերականգնել եւ սոցիալական կայուն վիճակ ապահովել ընտանիքի համար։

Առաջարկում եմ այս տարի գումար չգանձել դպրոցական դասագրքերի համար այն ընտանիքներից, ովքեր ՀՀ կառավարություն տարբեր սոցիալական ծրագրերով անապահով կամ աշխատանքից զրկված են ճանաչվել։ Սա հավելյալ բեռ է սոցիալական ծանր վիճակում գտնվող մեր քաղաքացիների համար։ Իսկ ինչպես պետք է բացահայտել այդ քաղաքացիներին, կարծում եմ դրա ձեւերը գիտեն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում եւ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունում»։

Դիտվել է 8658անգամ
Վերջին լուրեր