01 / Սեպտեմբեր / 2020 : 09-43

Պահանջում եմ, որ իրավապահները ներկայացնեն միջադեպի ողջ եղելությունը

«Ուրալ» ֆուտբոլային ակումբի հարձակվող Էդգար Մանուչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմ զորակցությունն եմ հայտնում Գոռ և Էդգար Մալաքյաններին, որոնք ձերբակալվել են օգոստոսի 30-ի երեկոյան տեղի ունեցած միջադեպի արդյունքում:

Պահանջում եմ, որ իրավապահները ներկայացնեն միջադեպի ողջ եղելությունը, այլ ոչ թե դրվագներ:

Ցավալի է, որ ներկայումս միջադեպը ներկայացվում է միաղկողմանի՝ խախտելով ֆուտբոլիստների անմեղության կանխավարկածը»:

Դիտվել է 14345անգամ
Վերջին լուրեր