01 / Սեպտեմբեր / 2020 : 15-22

«Պռոշյան կոնյակի գործարանում» հրդեհից մահացել են մասնաճյուղի եւ զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենները

 

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարան»-ի մասնաճյուղում տեղի ունեցած հրդեհի հետեւանքով մահացել են մասնաճյուղի, զոդման աշխատանքներ կատարող ձեռնարկության տնօրենները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գործարանի հիմնադիր-սեփականատեր Արմեն Գասպարյանը։

Նա ասաց, որ գործարանն ուներ մոտ 200 աշխատակից, մահացել է մասնաճյուղի տնօրենը եւ զոդման աշխատանքներ իրականացնող ձեռնարկության տնօրենը: Մնացած չորս վիրավորների մասով Արմեն Գասպարյանը նշեց, որ տեղափոխվել են Երեւան, միջին այրածքներ ունեն:

«Գործարանն այս պահին չի աշխատում, հոսանքազրկել ենք: Մեծ չափով մթերում էր գնում, հիմա ամեն ինչը կանգնած է, խաղողը տեղափոխել ենք մեր մյուս մասնաճյուղ»,- ասաց նա:

Դիտվել է 39826անգամ
Վերջին լուրեր