Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
01 / Սեպտեմբեր / 2020 : 17-09

Պայթել էին 30 և 28 տոննա տարողությամբ ռեզերվուարներ․ նոր մանրամասներ Պռոշյանի կոնյակի գործարանի պայթյունից 

Արմավիր գյուղի «Պռոշյան կոնյակի գործարանի» մասնաճյուղում 30 տոննայանոց գինու մեկ ռեզերվուար է պայթել, որին կից կային 11 հատ 30 տոննայանոց, 20 հատ 8 տոննայանոց ռեզերվուարներ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արմավիրի մարզային փրկարարական վարչություն պետ փրկարար ծառայության գնդապետ Հովհաննես Մարգարյանը։

Մարգարյանը նշեց, որ հարակից շինությունը սպիրտի արտադրամասն էր, որտեղ կար պահեստավորած սպիրտ, նաեւ գինիներ, որի կողքին էլ պահածոների արտադրամասն էր, սակայն կանխվել է հրդեհի տարածումը, հետագա պայթյունը:

Մարգարյանը նշեց, որ հրդեհի մարման ընթացքում 2 դի է դուրս բերվել եւ 4 տուժածներին տեղափոխել են Արմավիրի բժշկական կենտրոն, որից հետո տեղափոխվել են Երեւանի այրվածքաբանական կենտրոն:

Նա ասաց, որ ներկա պահին իրավիճակը վերահսկելի է: Դիտարկմանը, թե գործարանի սեփականատերն ասել է, որ պայթյունի պատճառի նախնական վարկածը զոդման աշխատանքներն են եղել, Մարգարյանը արձագանքեց՝ այս պահին նրանք չեն կարող հստակ ասել, քանի որ այս պահին նախաքննություն է տեղի ունենում, որից հետո արդյունքները պարզ կլինի:

Դիտվել է 47065անգամ
Վերջին լուրեր