02 / Սեպտեմբեր / 2020 : 17-27

Ռուսական կողմից Բաքու են գնում ամպեր, որոնց կուտակումը կարող է կործանարար լինել Բաքվի համար. Փորձագետ

Ռուսական կողմից Բաքու են գնում ամպեր, որոնց կուտակումը կարող է կործանարար լինել Բաքվի համար։ Ռուսաստանից, ոչ պաշտոնական, տեղեկություններ են տարածվում, որ Ադրբեջանը դառնում է ահաբեկիչների համար նոր թեժ կետ։ Կոնկրետ թվեր են նշում, և կոնկրետ էթնիկական խմբերի են նշում, որոնց միջոցով Թուրքիան Սիրիայում իրականացնում է անջատողական և ահաբեկչական գործողություններ։

Ռուսական ԶԼՄ-ների կողմից տարածվող տեղեկատվությունը 500 հոգի թուրքոմոն վարձկանների մասին լուրից այնքան է սարսափել Բաքվի բռնապետը, որ պաշտոնական անդրադարձ է կատարել հենց պաշտպանության նախարարությունը։

Ռուսաստանն Ադրբեջանին հասկացնում է, որ Սիրիայում իր կռիվը թուրքոմոնների դեմ է, և որ Ադրբեջանում ևս այդպես կլինի․․․ Հետաքրքիր զարգացումներով շրջան ենք թևակոխել․․․

 

Փորձագետ Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է 55410անգամ
Վերջին լուրեր