03 / Սեպտեմբեր / 2020 : 09-30

Մալաքյան եղբայրներն ազատ են արձակվել

Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրները ազատ են արձակվել ՀՀ ոստիկանության ՁՊՎ-ից. նրանց ձերբակալման ժամկետը լրացել է։

Քննիչը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ՝ խափանման միջոց հարցով քննությունը դեռեւս չի ավարտվել։

Մալաքյանների փաստաբան Գոռ Միքայելյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ եղբայրների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին երկու միջնորդությունների քննարկումը հետաձգվել է մինչև վաղը։

Դիտվել է 12953անգամ
Վերջին լուրեր