03 / Սեպտեմբեր / 2020 : 13-26

Ինչո՞ւ է գնացել կրակային, ինչո՞ւ է հագել համազգեստ. Իմքայլական պատգամավորը՝ Աննա Հակոբյանի մասին

Երանի՜ թե բոլոր հայ կանայք, բացի իրենց իրավունքների մասին կռիվ տալուց, զբաղվեին նաև այնպիսի գործունեությամբ, որով կապացուցեին, որ կարիքի դեպքում, այո՛, կլինեն տղամարդու կողքին և կպաշտպանեն հայրենիքը:

Զուգվելո՞ւ, բոլորը պատրաստ են, բարձրակրունկ հագնել ու ճոճվելով քայլելո՞ւն, բոլորը պատրաստ են, արհեստական շրթունք, քիթ ու աչք լցնելո՞ւն, շատերը պատրաստ են, բայց ահա զենք բռնելո՞ւն, բոլո՞րն են պատրաստ:

Երկու մաս ունի քննադատությունը .

Ինչու՞ է գնացել կրակային:

Ինչու՞ է հագել համազգեստ:

Ասեմ.

. Սա այն դեպքերից է , որ ցանկալի է հագնել համազգեստ ու նորմալ չէ , որ Շանելի կարճ շորիկով կրակային են գնում կամ էլ շորեր են հագնում ու չգիտեն ուշադրությունը ուր լինի՝ շորն ուղղելուն , թե կրակելուն: Կենցաղում զինվորական համազգեստ հագնելը չեմ ընդունում ցանկացած դեպքում:

. Իրականում գնալու նպատակը ես ընդունում եմ որպես օրինակ և լավագույն օրինակ: Այս օրինակը պետք է նախ և առաջ վերը նշածս կանանց, երկրորդ՝ բոլորին: Խաղաղության կոչով հանդես եկող ցանկացած մարդ՝ նախ պետք է պատրաստ լինի խաղաղության պարտադրելուն, ինչը մեր երկիրը վերջին տարիներին փայլուն կատարում է, ուստի այդ պարտադրանքը ավելի ուժեղ կլինի, եթե բոլորս պատրաստ լինենք: Պատկերացնու՞մ եք, եթե մենք բացի տղամարդկանց մարտական պատրաստության խմբերից, նաև ունենանք կանանց կամավորական պատրաստված խմբեր:

Ես սա առաջարկելու եմ ներառել ԱԺ եկող նոր օրենքում: Դուք կարող եք քարկոծել ինձ , կարող եք կռվել , գրառումս տարածել և նախատել , բայց երեկվա քննարկումները ինձ բերեցին այս մտքին : Շնորհակալություն:

«Մայրերի ափի մեջ պետք է փնտրել ազգերի ճակատագիրը»: Գ . Նժդեհ

Բարի լույս ազատ Արցախից

ՀՀ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյան

Դիտվել է 65695անգամ
Վերջին լուրեր