Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
03 / Սեպտեմբեր / 2020 : 16-03

Ռաֆայել Երանոսյանը ոչ միայն չի պատրաստվում արտագաղթել, այլև 5000 դոլար է նվիրաբերել Նորքի ինֆեկցիոնի վերանորոգմանը

Դերասան Ռաֆայել Երանոսյանը ոչ միայն չի պատրաստվում արտագաղթել, այլև 5000 դոլար է փոխանցել Նոր ինֆեկցիոն հիվանդանոցի վերանորոգման աշխատանքներին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Աշոտ Սարգսյանը՝ գրելով.

«Ռաֆայել Երանոսյանը հերիք չի, որ չի արտագաղթում, մի հատ էլ, երբ իմացավ, որ Ինֆեկցիոնում վերանորոգման աշխատանքներ են գնում, զանգեց ասեց Աշ ջան «նշանդրեքիս» փողից 5000 դոլար ուզում եմ փոխանցեմ Ինֆեկցիոնին, մի քանի հիվանդասենյակ էլ այդ գումարով վերանորոգեք, տեսնում եմ շատ բան է արվում, մի բանով էլ մենք օգնենք:

 
Ու սա միակ դեպքը չի, դրանից առաջ էլ ներքնակներ էր նվիրել Նորքի Տուն-Ինտերնատին տարեցների համար:
Այ տենց տղայա մեր Ռաֆոն»:

Դիտվել է 11593անգամ
Վերջին լուրեր