04 / Սեպտեմբեր / 2020 : 13-07

 

Ի՞նչ է լինելու արտակարգ դրության ավարտից հետո

«Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության» հարցն այսօր ԱԺ արտահերթ նիստում քննվելու է հատուկ ընթացակարգով՝ նախագծի փաթեթի երկրորդ ընթերցումը նախատեսվում է կազմակերպել առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ընթացքում, գրավոր  առաջարկների ու գլխադասային հանձնաժողովի եզրակացության համար կտրամադրվի 3-ական ժամ:

«Նախագծի հրատապությունը պայմանավորված է արտակարգ դրությունը չերկարաձգելու հանգամանքով»,- ասաց նախագիծը ներկայացնող արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը:

Նա նշեց, որ դա անհրաժեշտ օրենսդրական գործիքակազմ է, որը կապահովի միջոցառումներ ու սահմանափակումներ Հայաստանի տարածքում, եթե վարակի բռնկման հնարավորություն լինի:

«Հայաստանում արտակարգ դրությունը չի երկարաձգվի, դրա ավարտից հետո կգործեն այս օրենքի կարգավորումները»,- ասաց  Գրիգորյանը:

Նա թվարկեց այն պայմանները, որոնք անհրաժեշտ են կարանտին հայտարարելու համար:

«Համաճարակի գոտում կարող են սահմանվել  մուտքի և ելքի սահմանափակումներ, պետական սահմանով հաղորդակցման ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում, անձանց ազատ տեղաշարժի և տրասնպորտի միջոցի տեղաշարժման սահմանափակում, օբսերվացիա, մեկուսացում և ինքնամեկուսացում: Կարող  են կիրառվել նաև հատուկ միջոցառումներ: Կարանտին կարող է սահմանվել նաև այն դեպքում, երբ համաճարակը հանդիսացել է   արտակարգ իրավիճակի պատճառ»,- ասաց արդարադատության նախարարի առաջին տեղակալը:

Դիտվել է 26158անգամ
Վերջին լուրեր