Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
04 / Սեպտեմբեր / 2020 : 14-29

 Տիգրան Ավինյանը կազատվի պարետի պաշտոնից

Պարետի ինստիտուտը վերանում է,- այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը։

Ինչպես արդեն yelaket.am-ն հայտնել է՝ ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը:

Վերոնշյալ փաթեթը, որը, ի թիվս մի շարք փոփոխությունների, կառավարությանը հնարավորություն կտա կարանտին հայտարարել ինչպես առանձին շրջաններում, այնպես էլ՝ ամբողջ հանրապետության տարածքում: 

Սեպտեմբերի 11-ից Հայաստանում համաճարակի դեմ պայքարն անցնում է կառավարության հսկողության տակ, իսկ  Տիգրան Ավինյանն այլևս չի լինելու որպես պարետ, քանի որ չի լինելու պարետի ինստիտուտ: Այսպիսով, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կազատվի պարետի պաշտոնից:

Կառավարությունը կարանտին հայտարարելու որոշմամբ իրավասու է ամրագրել նաեւ սահմանափակումները։

yelaket.am

 

 

Դիտվել է 42341անգամ
Վերջին լուրեր