04 / Սեպտեմբեր / 2020 : 15-02

Սերենա Ուիլյամսը հաղթեց Մարգարիտա Գասպարյանին. ԱՄՆ թենիսի բաց առաջնություն

Թենիսի ԱՄՆ բաց առաջնության երկրորդ շրջանում միմյանց հետ ուժերը չափեցին աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը և Ռուսաստանը ներկայացնող Մարգարիտա Գասպարյանը:

 Նյու Յորքում ընթացող մրցաշարի կանանց մենախաղի երկրորդ փուլում Ուիլյամսը 1 ժամ 35 րոպե ձգված մրցախաղում առավելության հասավ Գասպարյանի նկատմամբ երկու սեթում` 6:2, 6:4 հաշվով:

ԱՄՆ թենիսի բաց առաջնությունը կեզրափակվի սեպտեմբերի 13-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 53,4 միլիոն ԱՄՆ դոլար: Համավարակի պատճառով կազմակերպիչները հատուկ ձևաչափ են մտածել մրցաշարի մասնակիցների համար, այդ իսկ պատճառով այս տարի մրցաշարին չեն մասնակցում համաշխարհային թենիսի մի շարք աստղեր:

Դիտվել է 10855անգամ
Վերջին լուրեր