05 / Սեպտեմբեր / 2020 : 18-17

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ֆրանսիայի դեսպանը հայերեն և ֆրանսերեն շնորհավորել է Գյումրու տոնն ու կոլորիտային լուսանկարներ է հրապարակել

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը Facebook-ում հայերեն և ֆրանսերեն շնորհավորել է Գյումրու տոնն ու քաղաքը խորհրդանշող լուսանկարներ հրապարակել:

Ֆրանսիայի դեսպանն ուրախ տոն է մաղթել Գյումրիին ու գյումրեցիներին։

 

«Հայ ժողովրդի տոկունության խորհրդանիշ Գյումրին այսօր Հայաստանի կենսունակության ապացույցն է։ Քաղաքի բացառիկ պատմական ժառանգությունը և նրա բնակիչների դինամիզմը Գյումրին դարձնում են մշակութային մայրաքաղաք»,– գրել է Լաքոտը։

 

Դեսպանը նաև հայտնել է, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը հպարտ է մասնակցելու Գյումրու նորացմանը և աջակցելու քաղաքում ֆրանսիական մշակույթի և լեզվի զարգացմանը` Գյումրու համալսարանի, ֆրանսերենի խորացված ուսուցմամբ N10 և N 45 դպրոցների, SPFA Հայաստան և KASA կենտրոնների հետ միասին։

 

 

«Եվ չմոռանանք քաղաքի ռեստորանատերերին և Տիրամայր Հայաստանի Պօղոսեան Կրթահամալիրը, որոնց հետ համատեղ 2019 թվականին կազմակերպել էինք « Goût de France »/ Ֆրանսիայի համը գաստրոնոմիկ միջոցառումը։ Տոնդ շնորհավո՛ր, Գյումրի»,– գրել է դեսպանը։

Դիտվել է 9875անգամ
Վերջին լուրեր