Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
05 / Սեպտեմբեր / 2020 : 19-08

Հայաստանի հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային

Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ մեկնարկեց Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում:  Առաջին տուրում Խոակին Կապառոսի թիմը հյուրընկալվեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն և պարտվեց 1-2 հաշվով։ Բոլոր գոլերն էլ գրանցվեցին 11 մետրանոցից: Տանտերերը երկու գոլերն էլ խփեցին առաջին խաղակեսում: 

5-րդ րոպեին սեփական տուգանայինում Վարազդատ Հարոյանի կանոնները խախտեց մրցակցի հետ պայքարում:  Նշանակված 11 մետրանոցն անվրեպ իրացրեց Ալիոսկին։ 37-րդ րոպեին նույն պատկերը կրկնվեց այս անգամ Հովհաննես Համբարձումյանի մասնակցությամբ․ նորից նշանակվեց 11-մետրանոց, այս անգամ Յուրչենկոյի դարպասը գրավեց Նեստորովսկին։ Հանդիպման վերջին րոպեին 11 մետրանոցի հարված ստացան նաև հայ ֆուտբոլիստները, որն անվրեպ իրացրեց Տիգրան Բարսեղյանը:

Դիտվել է 24870անգամ
Վերջին լուրեր