Ողբերգական դեպք Գեղարքունիքում. 36-ամյա տղան որսի ժամանակ անզգուշաբար կրակել է հոր վրա, ով մահացել է (լուսանկար)

Գեղարքունիքի մարզում, այսօր, սեպտեմբերի 7-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 11։30-ի սահմաններում Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Գավառի վարչական շրջանում գտնվող սարերից մեկում կրակոց է հնչել և կա զոհ։
Shamshyna.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Խաչիկ Ս․-ն էր, ով անզգուշաբար հրազենային վնասվածք է ստացել իր 36-ամյա որդու՝ Ալեքսան Ս․-ի կողմից որսի ժամանակ անզգուշաբար կատարված կրակոցի հետևանքով։
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հրացանը, ինչպես նաև ավտոմեքենան, որով փորձել են վիրավորին տեղափոխել հիվանդանոց։