07 / Սեպտեմբեր / 2020 : 17-36

Թզի այգիները պետք է դարձնենք փող տպելու մեխանիզմ. Նիկոլ Փաշինյան

Մենք խնդիր ունենք, որ ձեր թզի այգիները ձեզ համար դառնան փող տպելու մեխանիզմ: Այս մասին Չինարի գյուղում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը հանդիպման ժամանակ մի քանի անգամ կրկնել է, որ գյուղում 90 թվականից հետո առաջին անգամ զրոյից տուն է կառուցվում՝ հավելելով, որ հուլիսյան հաղթանակը պետք է դարձնել Չինարի գյուղի վերածնունդ. «Խնդրում եմ, երբեք մի ասեք, որ հարևանի տունն ենք սարքում, քանի որ հենց ձեր տունն են սարքում, քանի որ Հայաստանը մեր ընդհանուր տունն է»:

 

 

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը այսօր այցելել են  Տավուշի մարզի սահմանամերձ համայքներ։

yelaket.am

 

 

Դիտվել է 13236անգամ
Վերջին լուրեր