Սաակաշվիլիին՝ Վրաստանի վարչապետի թեկնածու

Ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» միավորումը Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին վարչապետի թեկնածու է անվանել: Այս մասին այսօր հայտնել է «Միասնական ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Գրիգոլ Վաշաձեն, գրում է vestikavkaza.ru-ն։
«Միխայիլ Սաակաշվիլին պետք է վերադառնա Վրաստան եւ առերեսվի իր ժողովրդի հետ»,- նշել է Նա:
«Հենց այդ պատճառով «Միասնական ազգային շարժումը» եւ միացյալ ընդդիմությունը որոշում են ընդունել նրան վարչապետի թեկնածու անվանել»,-Վաշաձեի խոսքը մեջբերում է Sputnik Գրուզիան:
Այսօր երեկոյան Սահակաշվիլին խոստացել է հատուկ հայտարարություն անել Վրաստան վերադառնալու ծրագրերի կապակցությամբ։ «Վաղը դիմում կանեմ իմ վերադարձի ծրագրի կապակցությամբ», - ֆեյսբուքյան իր էջում նշել է քաղաքական գործիչը:
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, մեկնաբանելով նախկին նախագահի մտադրությունները, հայտարարել է. «Թող գա»:
Կարդացեք առնչվող հրապարակումը