Թող գա. Վրաստանի վարչապետը՝ Սաակաշվիլիի ծրագրերի մասին

Նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի վերադարձը չի կարող խանգարել երկրում նախընտրական գործընթացի անցկացմանը: Այս մասին, «Նովոստի Գրուզիա»-ի հաղորդմամբ, հայտարարել է Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան:
«Եվս մեկ անգամ ասեմ՝ թող գա: Ոչ ոք եւ ոչինչ չի կարող հարցականի տակ դնել երկրի կայունությունը, նախընտրական գործընթացի խաղաղ անցկացումը»,-ասել է Գախարիան:
Նա նշել է, որ կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն իրենց ժամկետին եւ ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան:
Ավելի վաղ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն հայտարարել է, որ իրենց վարչապետի թեկնածուն լինելու է Վրաստանի 3-րդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին:
Կարդացեք նաև