Պապի կողմից դաժան ծեծի հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը մահացել է
Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում պապի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը՝ Անուշ Բադալյանը, երեկ գիշեր մահացել է։
Կինը նախ Երևան էր տեղափոխվել թունավորմամբ ու արգանդային սուր արյունահոսությամբ: «Միքայելյան» հիվանդանոցում նրա վիճակը կայունացրել էին, ապա տեղափոխել «Իջևանի» ԲԿ, իսկ այնտեղից էլ տեղափոխել էին «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»։ Կնոջը հոգեբուժարանից տեղափոխել են «Սևանի» ԲԿ, որտեղ վերջինս մահացել է։
Հիշեցնենք, որ Տավուշի Խաշթառակ գյուղում 58-ամյա տղամարդը դաժան ծեծի էր ենթարկել իր 4-ամյա և 6-ամյա թոռներին։ Օրեր անց 6-ամյա երեխան հիվանդանոցում մահացել էր։ Ընտանիքի մյուս 5 երեխան ևս տեղափոխվել էր «Մուրացան» հիվանդանոց։ Նրանց արյան մեջ մկնդեղ էր հայտնաբերվել: Երեխաների պապը ևս տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ, որտեղ նրա արյան մեջ մկնդեղ են հայտնաբերել։