09 / Սեպտեմբեր / 2020 : 17-15

 Ջուր չի լինելու

Արագածոտնի մարզի մի քանի համայնքներում 7 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ կողմից Ագարակի պոմպակայանի  հոսանքազրկման պատճառով, ս. թ․սեպտեմբերի 10-ին ժամը 12։00-19։00  կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Կոշ, Ուջան, Արագածոտն, Նոր Եդեսիա, Դպրևանք, Շամիրամ գյուղերի ջրամատակարարումը:

«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,– ասվում է ընկերության տարածած հաղորդագրությունում:

Դիտվել է 61743անգամ
Վերջին լուրեր