09 / Սեպտեմբեր / 2020 : 18-12

Հաղթանակ զբոսայգում կամ հարակից տարածքում երկնաքերեր չեն կառուցվում. խոսնակ

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Մի քանի լրատվակայքեր տեղեկություն են շրջանառում՝ «Հաղթանակ զբոսայգում ծառեր են կտրվել, իսկ տեղում երկնաքերեր են կառուցվելու» վերնագրով՝ հղում անելով սոցանցային մի գրառում:

Հայտնում եմ, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. Հաղթանակ զբոսայգում կամ հարակից տարածքում երկնաքերեր չեն կառուցվում: Առավել եւս, Հաղթանակ զբոսայգու տարածքում ծառեր չեն հատվում:

Խնդրում եմ տարածել միայն ստույգ եւ ճշտված տեղեկություն»:

 

Կարդացեք առնչվող հրապարակումը

Թող կոտրվեն այն մարդու մատները, ով ստորագրել է այս նախագիծը. Սուրեն Շահվերդյան (տեսանյութ) 

Դիտվել է 12752անգամ
Վերջին լուրեր