10 / Սեպտեմբեր / 2020 : 11-58

Նիկոլ Փաշինյանը կանոնավոր չվերթների վերսկսման մասին

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ արտագնա աշխատանքի մեկնողների խնդրին:

«Մեր շատ հայրենակիցներ արդեն շատ վաղուց մեկնում են արտագնա աշխատանքի, հատկապես ՌԴ և պարբերաբար այս թեման բարձրանում է: Պետք է արձանագրել հետևյալը, որ սա ճգնաժամ է, համաճարակային իրավիճակ է և երբեմն այնպիսի տպավորություն է ստացվում, թե միայն Հայաստանում է այսպիսի իրավիճակ, բայց այդպես չէ: Այսօր ԱՊՀ երկրների միջև շրջանառությունն ընդհանրապես փակ է՝ դեպի Ռուսաստան և Ռուսաստանից և իրար մեջ: Եթե ընդհանրապես խոսենք ՌԴ-ի մասին, գրեթե բոլոր երկրների հետ փակ է շրջանառությունը կամ կան որոշ բացառություններ», - նշեց Փաշինյանը:

Նա ասաց, թե հիմա համաճարակային իրավիճակը հնարավորություն է տալիս, որ ԵԱՏՄ շրջանակներում քննարկման առարկա դարձնեն այս հարցը և փորձեն հասկանալ, թե ինչպես են դուրս գալու այս իրավիճակից:

Վարչապետն ասաց, թե հաջորդ հարցը, որը կարևոր է իրենց համար, ուղևորափոխադրումների և սահմանների բացումն է:

«Մենք պլանավորում ենք, որ մի քանի օրից, ինչքան հասկացա, Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտեր է հավաքում, թե որ ավիաընկերություններն են, որոնք պատրաստվում են կանոնավոր չվերթները դեպի Հայաստան վերականգնել, և ինչքան հասկանում եմ, շատ շուտով՝ արդեն սեպտեմբերի մեջ, գոնե մեկ-երկու տասնյակ ավիաընկերություն կվերսկսի կանոնավոր չվերթները դեպի Հայաստան:

Մենք փոփոխություններ ենք իրականացնել կարանտինային ռեժիմի հետ կապված և արտերկրից ժամանած քաղաքացիները, ովքեր չեն ուզում կարանտինում մնալ 14 օր, նրանք կարող են տեղում հանձնել թեստ և մեկ օրվա ընթացքում նրանց պատասխանները կլինեն և եթե բացասական է, մարդը կարող է կարանտին չանցնել», - նշեց Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է 53163անգամ
Վերջին լուրեր