10 / Սեպտեմբեր / 2020 : 12-07

 

Այս խմորը դեռ շատ ջուր է տանելու. վարչապետը կորոնավիրուսի երկրորդ ալիքի մասին

«Երկրորդ ալիքի սպառնալիքը ոչ թե օդում կախված է, այլ երկրորդ ալիքն այսօր եվրոպական շատ երկրներում տեղի է ունենում: Երկրներ կան, որոնք 4 ամիս առաջ հայտարարել էին, որ իրենք հաղթահարել են կորոնավիրուսը, բայց այսօր նորից համատարած կարանտինի, ընդհուպ պարետային ժամի ռեժիմի են վերադառնում, այնպես որ՝ այս խմորը դեռ շատ ջուր է տանելու, ես կարծում եմ, որ կորոնավիրուսի հետ կապված էս պատմություններից հետևություն անելը շատ վաղ է, կապրենք՝ կտեսնենք»,- այս մասին  այսօր՝ սեպտեմբերի 10-ին կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց վարչապետ Փաշինյանը:

 

Դիտվել է 36373անգամ
Վերջին լուրեր