Ուզում ենք դպրոցները բացենք ու չփակենք. Նիկոլ Փաշինյան
«ՀՀ-ում սոցիալական ճգնաժամ տեղի չի ունեցել, բայց որ սոցիալական, տնտեսական վիճակի վատթարացում կա, ակնհայտ է: Կարևոր է արձանագրել նաև, որ հակաճգնաժամային միջոցառումների շրջանում տնտեսությանը ներարկվել է 163.4 մլրդ դրամ»,- Կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ անդրադարձավ դպրոցների բացման հետ կապված ծնողների մտավախություններին. «Վստահ ենք՝ եթե կանոնները պահենք, կարճ ժամանակ հետո կգնանք արդեն գոյություն ունեցող կանոնների թուլացմանը դպրոցում»:
Վարչապետն արձանագրեց. «Մենք ուզում ենք դպրոցները բացենք ու էլ չփակենք: Պետք է կանոնները մաքսիմալ պահենք, որպեսզի բացելուց հետո չփակենք»,- եզրափակեց Փաշինյանը: