Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
11 / Սեպտեմբեր / 2020 : 16-48

Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի հաքերները միջամտում են ԱՄՆ ընտրություններին. Microsoft

Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի հաքերները փորձում են ազդել ԱՄՆ նախագահական ընտրությունների վրա: Այս մասին հայտարարել են Microsoft ընկերությունից, գրում է eadaily.com կայքը:

Մասնավորապես, ըստ կազմակերպության տվյալների, ռուս հաքերները հարձակվել են քաղաքականության հետ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապ ունեցող 200 կազմակերպության վրա:

«Այն գործողությունները, որոնց մասին մենք այսօր հայտարարում ենք, հստակ ցույց են տալիս, որ օտարերկրյա խմբերը մեծացրել են իրենց ջանքերը` ուղղված 2020 թվականի ընտրություններին», - ասված է Microsoft- ի հայտարարությունում:

ՏՏ «հսկայի» փորձագետները եզրակացրել են, որ հարձակումներ են տեղի ունենում ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների ռեսուրսների վրա:

Դիտվել է 7651անգամ
Վերջին լուրեր