12 / Սեպտեմբեր / 2020 : 12-56

Խաչվերացին հաջորդող մեռելոցի օրը՝ սեպտեմբերի 14-ը, աշխատանքային է լինելու

Սեպտեմբերի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը, որը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է:

Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին:

Աշխատանքային օրը կարող է ոչ աշխատանքային համարվել կամ տեղափոխվել այլ օր՝ կառավարության որոշմամբ, սակայն այս տարի այդպիսի որոշում կառավարությունը չի ընդունել: 

Այսպիսով՝ սեպտեմբերի 14-ին՝ երկուշաբթի օրը, կլինի աշխատանքային օր։

Դիտվել է 12029անգամ
Վերջին լուրեր