12 / Սեպտեմբեր / 2020 : 13-14

Խնձորեսկում Նիկոլ Փաշինյանին մոտեցավ ադրբեջանական գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինը

Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում «Սպարապետի օրվան» նվիրված միջոցառման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաինյանին մոտեցավ ադրբեջանական գերության մեջ հայտնված Նարեկ Սարդարյանի կինը:

«Ես Նարեկ Սարդարյանի կինն եմ, ուզում էի հարցնել, թե դուք ինչ տեղեկություններ ունեք, ես ոչ մի տեղեկություն չունեմ Նարեկից»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ցավոք սրտի, շատ բան չի կարող ասել. «Դժբախտաբար, ոչ թե բարեկամի մոտ է ընկել, այլ հակառակորդի: Պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել»:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն էլ ասաց. «Հեսա կխոսենք, ճանապարհին կխոսենք: Ես էստեղ եմ լինելու»:

Հիշեցնենք, որ անասնապահությամբ զբաղվող 30-ամյա Նարեկը հուլիսի 8-ին ֆերմայից դուրս է եկել, գնացել արոտավայր և չի վերադարձել։ Ավելի ուշ հայտնի դարձել, որ նա գերի է ընկել ադրբեջանցիների մոտ։

 

Լուսանկարում՝ Նարեկ Սարդարյանը

Դիտվել է 33249անգամ
Վերջին լուրեր