12 / Սեպտեմբեր / 2020 : 17-22

Չինաստանն ավելի շուտ կփակի TikTok-ը, քան այն հարկադրաբար ԱՄՆ-ին կվաճառի. Reuters

Չինաստանի իշխանությունները նախընտրում են ԱՄՆ-ի տարածքում արգելափակել TikTok հավելվածը, քան թե այն հարկադրաբար վաճառել Միացյալ Նահանգներին:

Այս մասին գրում է Reuters-ը՝ վկայակոչելով երեք անանուն աղբյուրի, որոնց փոխանցմամբ՝ TikTok-ի հարկադրաբար վաճառքն ի ցույց կդնի դրա տիրոջ՝ չինական ByteDance ընկերության և Չինաստանի կառավարության թուլությունն ԱՄՆ իշխանությունների առաջ:

Սակայն ByteDanc-ում այս տեղեկությունը հերքել են՝ ընդգծելով, որ չինական իշխանությունները երբեք չեն առաջարկել փակել տեսածառայությունն ամերիկյան կամ որևէ այլ շուկայում:

ByteDance-ը TikTok-ի վաճառքի հարցով բանակցում է ամերիկյան կողմի գնորդների, այդ թվում՝ Microsoft-ի և Oracle-ի հետ: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր արգելել երկրի տարածքում հավելվածի հասանելիությունը, եթե այն ամերիկյան կողմին չվաճառվի: Թրամփը ByteDance-ին մինչև սեպտեմբերի կես վերջնաժամկետ է տվել գործարքն ավարտելու համար:

Ամերիկյան կողմի համոզմամբ՝ հավելվածն ամերիկացի օգտատերերի տվյալները փոխանցում է չինական իշխանություններին:

Դիտվել է 9210անգամ
Վերջին լուրեր